Լրահոս

23.01.2012 10:44


Լյուդմիլա Սարգսյան. «Պիտի կարողանանք միասնական կարծիք ձևավորել մեծամասնական ընտրություններին մասնակցելու մասով»

Լյուդմիլա Սարգսյան. «Պիտի կարողանանք միասնական կարծիք ձևավորել մեծամասնական ընտրություններին մասնակցելու մասով»

ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ  Լյուդմիլա Սարգսյանը «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ո՞ր փուլում է գտնվում ՀԱԿ-ի՝ ընտրություններին մասնակցելու ձևաչափի քննարկումը, ասել է.

–Դեռ սկզբնական փուլում է, ես կասեի։ Անորոշ է, թե վերջնականապես երբ կոնկրետ պարզ կլինի ամեն ինչ։ Վերջիվերջո պիտի կարողանանք միասնական կարծիք ձևավորել մեծամասնական ընտրություններին մասնակցելու մասով։

Ինչ վերաբերում է նախընտրական ցուցակին, ապա Սարգսյանը նշել է.

–Այժմ դա չի քննարկվում, քանի դեռ որոշում չի կայացվել մեծամասնականին մասնակցելու մասով։ Երբ այդ հատվածը արդեն հստակ կդառնա, բնականաբար՝ քննարկվի նաև ցուցակի հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը