Այսօր տաղանդավոր երգահան և դաշնակահար, Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաների շրջանավարտ ԱռնոԲաբաջանյանի տարեդարձն է։
Երգահանը ծնվել է Երևանում, կրթություն ստացել հայրենիքում, ապա նաև Մոսկվայում, որտեղ հաստատվել է 1956թ.-ից: Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը՝ «Պիոներական քայլերգը», գրել է 9 տարեկանում: Ավելի վաղ, երբ դեռ մանկապարտեզ էր հաճախում, առիթ է ունեցել հանդիպելու Արամ Խաչատրյանի հետ, ով մի խումբ երեխաներից հենց նրան է առանձնացրել ու խորհուրդ տվել զբաղվել երաժշտությամբ:
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Նրա հեղինակած երաժշտությունը հնչում է խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն:
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան տարեդարձն է
Այսօր տաղանդավոր երգահան և դաշնակահար, Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաների շրջանավարտ Առնո Բաբաջանյանի տարեդարձն է։