Լրահոս

23.01.2012 09:54


Ռուսաստանի ամենաազդեցիկ կանանց թոփ–100–ը գլխավորել են Մատվիենկոն ու Պուգաչովան

Ռուսաստանի ամենաազդեցիկ կանանց թոփ–100–ը գլխավորել են  Մատվիենկոն ու Պուգաչովան

Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, 2011թ.–ին Ռուսաստանի ամենաազդեցիկ կանանց թոփ–100 վարկանշային ցուակը գլխավորել  են Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, երգչուհի Ալլա Պուգաչովան և նախագահի  մամլո քարտուղար Նատալիա Տիմակովան։

Վարկանշային ցուցկաը կազմվել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի, «Օգանյոկ» ամսագրի, և «Ինտերֆաքս» ու «ՌԻԱ Նովոստի» գործակալությունների կողմից։

Առաջին տասնյակում հայտնվել են նաև նախագահի կինը՝ Սվետլանա Մեդվեդևան, Մոսկվայի հելսինկյան խմբի ներկայացուցիչ Լյուդմիլա Ալեքսեևան, հաղորդավարուհի  Քսենիա Սոբչակը և սպորստմենուհի Ալինա Կաբաևան։

Վարկանշային աղյուսակի առաջին տասնյակում են նաև  երկու  նախարարներ՝ Տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիոլլինան և առաողջապահության ու սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան։

Երկրորդ տասնյակում հայտնվել են ՌԴ վարչապետի կինը՝ Լյուդմիլա Պուտինան, ինչպես նաև երկրի առաջին նախագահի աղջիկն ու այրին՝ Տատյանա Յումաշևան ու Նաինա Ելցինան։

Այս խորագրի վերջին նյութերը