Լրահոս

22.01.2012 13:09


«Երկիմաստ սահմաններ» ցուցահանդեսը Վիեննայում

Հունվարի 18-ին Վիեննայի «KulturKontakt Austria» կենտրոնի ցուցահանդեսային համալիրում ներկայացվել է հայ արվեստագետներ Կարինե Մացակյանի, Մհեր Ազատյանի եւ Կարեն Ալեքյանի նկարների ցուցահանդեսը` «Ambiguous Boundaries» (Երկիմաստ սահմաններ) վերնագրով: Ցուցահանդեսը կընթանա մինչեւ փետրվարի 24-ը: Ցուցահանդեսն իրականացվել է Ավստրիայի կրթության, արվեստի եւ մշակույթի դաշնային նախարարության կողմից ամեն տարի կազմակերպվող «Artist in Residence» ծրագրի շրջանակներում եւ «KulturKontakt Austria» կենտրոնի աջակցությամբ: Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ավստրիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, ավստրիացի արվեստագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը