Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը վերջին օրերին Վրաստանի տարածքի տարբեր հատվածներում ճանապարհային երթևեկության սահմանափակման պատճառով ՀՀ քաղաքացիների տեղաշարժման հնարավորության սահմանափակման մասին
Ս.թ. հունվարի 15-ի երեկոյան վրացական կողմը դեսպանությանը տեղեկացրեց, որ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև պետական սահմանի մոտ գտնվող Խաչի լեռնանցքի հատվածում, ձյունային տեսքով առատ տեղումներ սկսելու հետևանքով, ժամանակավորապես դադարեցվում է Վերին Լարս վերահսկիչ անցակետի երթևեկը:
Հունվարի 16-ին իրադրությունը լեռնանցքում չփոխվեց, իսկ վրացական կողմը սպասում էր համապատասխան եղանակային պայմաններին` ծանր տեխնիկայի գործադրմամբ անհրաժեշտ մաքրման աշխատանքները կազմակերպելու համար:
Դեսպանությունն անմիջապես վերոնշյալի մասին հայտնել է ՀՀ պատկան մարմիններին և կապ հաստատել Դուշեթի շրջանի տեղական իշխանությունների հետ: Համագործակցության արդյունքում տեղում գտնվող մոտ 300 ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է տաք կերակուր և վառելափայտ, ինչպես նաև համաձայնություն է ձեռք բերվել մաքսային մարմինների հետ, որպեսզի ուղևորները կարողանան օգտվել իրենց տաք հագուստներից, որոնք գտնվում էին կապարակնքված բեռներում:
Դեսպանության և ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացված համապատասխան աշխատանքների շնորհիվ ուղևորափոխադրող ընկերությունները քայլեր ձեռնարկեցին իրենց ուղևորների վերադարձը կազմակերպելու և ապահովելու ուղղությամբ:
Ս.թ. հունվարի 17-ի երեկոյան դրությամբ այդ վայրում մնացել էր ընդամենը երեք բեռնատար: Հայաստանի քաղաքացիների մի մասը վերադարձավ Հայաստան, մյուսները մեկնել են Ռուսաստան այլ ճանապարհներով:
Ս.թ. հունվարի 20-ին դեսպանությունը կրկին ահազանգ ստացավ ՀՀ քաղաքացուց, որ հայ–վրացական սահմանի վրացական կողմում մոտ մեկ օր ավտոբուսի մեջ են մնացել` Ստամբուլից Երեւան ուղևորվող 47 քաղաքացիներ: Ավտոբուսի վրացի վարորդը հրաժարվել է շարունակել ճանապարհը:
Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը