Տնտեսական

22.01.2012 11:35


«Պուտինը ձգտում է վերականգնել ԽՍՀՄ-ը, իսկ Հայաստանի անկախացումը սխալ էր». ռուս բարերար

«Պուտինը ձգտում է վերականգնել ԽՍՀՄ-ը, իսկ Հայաստանի անկախացումը սխալ էր». ռուս բարերար

Շիրակի մարզի Արփենի գյուղում մշակույթի տան հիմնանորոգումը ֆինանսավորած ռուսաստանցի թոշակառու, համատեղության կարգով  Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վալերի Ռուդակովը մշակույթի տան բացման ժամանակ լրագորողներին ասել է, որ Հայասատանի անկախացումը սխալ քայլ է եղել:  «Մենք շատ ենք սիրում Հայաստանը, չնայած այն բանին որ Հայաստանը անջատվեց Ռուսաստանից, որը իմ կարծիքով հսկայական սխալ էր և ճիշտ չէր: Սակայն հոսով եմ, որ Հայաստանը լավ կապրի»,- նշել է Վալերի Ռուդակովը:

Այնուհետեւ թոշակառու բարերարը լրագորողներին տեղեկացրել է Պուտինի և Մեդվեդեւի ծրագրերի մասին` կապված ԽՍՀՄ-ի վերականգման հետ:

«Ես շատ լավ եմ վերաբերվում և խորապես հարգում եմ մեր նախագահ Դմիդրի Մեդվեդևին ու վարչապետ Պուտինին, այն բանի համար, որ նարնք ասում են, թե ԽՍՀՄ-ի փլուզումը սխալ էր և ձգոտւմ են միավորել նախկին հանրապետություններին: Ես պաշտպանում են այդ գաղափարը և աղոթում եմ, որ նախկին ԽՍՀՄ-ի մեջ ապրող ազգերը նորից միավորվեն ու միասնական ապրեն»,- ասել է Վալերի Ռուդակովը:

Վալերի Ռուդակովը նաեւ տեղեկացրել է, որ ինքը կիսով չափ հայ է մոր կողմից:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

 

Այս խորագրի վերջին նյութերը