Լրահոս

22.01.2012 00:14


Նախորդ շաբաթ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1300 կրակոց:

Խախտումների հաճախականությունն առավել ինտենսիվ բնույթ է կրել հունվարի 18-ին և 19-ին: Միայն այդ երկու օրերի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ արձակելով շուրջ 700 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով զինադադարիպահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխանգործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը