Վերջին մի քանի շաբաթների ընթացքում առաջին անգամ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնը կրկին անցել է ցուցարարների հսկողության տակ։ Ուրբաթօրյա աղոթքից հետո հավաքվելով Թահրիր հրապարակում՝ բողոքի մասնակիցները հայտնել են հրապարակը փակելու մասին՝ նշելով, թե ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև բանակն իշխանությունը չհանձնի քաղաքացիական ղեկավարությանը։
«Հեղափոխականները» նաև պահանջել են ավարտել նախկին վարչակարգի ներկայացուցիչների դատական գործընթացները։
Այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաև Ամուր Մուսան՝ նախագահական ընտրությունների հավանական թեկնածուն. նախագահական ընտրությունները երկրում պետք է կայանան փետրվարի վերջին անցկացվելիք խորհրդարանի վերին պալատի ընտրություններից անմիջապես հետո, այլ ոչ թե հունիսին։
Կահիրեում կրկին ցույցեր են սկսվել