Լրահոս

21.01.2012 12:08


9 սմ-անոց մեխը 3 օր մնացել է ամերիկացու գանգի մեջ

9 սմ-անոց մեխը 3 օր մնացել է ամերիկացու գանգի մեջ

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի բնակիչ Դանթե Աութուլոն շինարարական աշխատանքի ժամանակ մեխ կրակող ատրճանակով պատահմամբ կրակել է դեմքի ուղղությամբ, և մոտ 9 սմ-անոց մեխը մխրճվել  է նրա գանգի մեջ։ Այս մասին գրում է «All Voices» լրատվական գործակալությունը։

Զարմանալին այն է, որ Աութուլոն 3 օր բուժօգնության չի դիմել՝ պնդելով, թե լուրջ ցավեր չի էլ զգացել.

«Շատերի համար զարմանալի է, բայց ես իսկապես լուրջ ցավեր չեմ ունեցել։ Մի քիչ գլուխս էր պտտվում, այլապես բժշկի չէի դիմի»,-ասել է Դանթեն։

Բժիշկները մեխը հեռացրել են, բայց մինչև հիմա ապշած են՝ ինչպես կարելի է նման վիճակում երեք գիշեր գլուխը հանգիստ  դնել բարձին։

Այս խորագրի վերջին նյութերը