Լրահոս

21.01.2012 11:42


Քլինթոնը Իրանին կոչ է արել բանակցությունների սեղանի շուրջ վերդառնալ

Քլինթոնը Իրանին կոչ է արել բանակցությունների սեղանի շուրջ վերդառնալ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների համար Իրանը պետք է վերադառնա սենանի շուրջը, հակառակ պարագայում նա կհանդիպի միջազգային ճնշման և մեկուսացման։

Ինչպես փոխանցում է «RBK» կայքը, Քլինթոնը նման հայտարարությամբ հանդես է եկել Վաշինգտոնում Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեի հետ հանդիպումից հետո։ Իր հերթին, Վեստերվելլեն Թեհրանին նախազգուշացրել է, որ նոր կոշտ պատժամիջոցներն ուղղված կլինեն Իրանի ֆինանսական ռեսուրսների դեմ։

Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է Իրանի հետ երկխոսելու՝ աշխարհի առաջատար տերությունների պատրաստակամության մասին։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է մշակում, որը ներառում է Իրանի Կենտրոնական բանկի և Եվրամիության կազմակերպությունների միջև գործունեության սահամանափակումներ։ Ըստ նոր փաթեթի՝ «սև ցուցակի» մեջ են ընդգրկվելու Իրանի մի շարք պաշտոնյաներ և կազմակերպություններ։

Այս խորագրի վերջին նյութերը