Լատվիայի նախագահն ու խորհրդարանի խոսնակը վթարի են ենթարկվել
Լատվիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ 1991թ. բարիկադներ հիմնելուն նվիրված միջոցառման ժամանակ, միմյանց են բախվել այդ երկրի նախագահ Անդրիս Բերզինշինի և խորհրդարանի խոսնակ Սոլվիտ Աբոլտինի ծառայողական մեքենաները։ Տուժածներ չկան։
Վթարը տեղի է ունեցել Հաղթանակի հուշարձանի մոտ, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ծաղիկներ դնեին։ Վթարի ժամանակ խոսնակը մեքենայում է եղել, իսկ երկրի նախագահն իր մեքենայից արդեն դուրս է եկած եղել։
Լատվիայում բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ վերջին վթարը տեղի էր ունեցել 2008թ., երբ վարչապետի ծառայողական մեքենան բախվել էր ուղևորատար երթուղայինին, որտեղ 17 ուղևոր կար։ Վթարի հետևանքով վարչապետը և երթուղայինի ուղևորներից մի տարեց կին վնասվածքներ էին ստացել։