Նիգերիայում պայթյունների հետևանքով 8 մարդ է զոհվել
Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքում 8 մարդ է զոհվել գրանցված պայթյունների շարքի հետևանքով։ Ինչպես փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հաղորդել են տեղի իշխանությունները։
Ահաբեկչություններն ուղղված են եղել շրջանային ոստիկանության շտաբ–բնակարանի դեմ։ Մի շարք պայթյուններ էլ գրանցվել են ներգաղթյալների ծառայության գրասենյակի և ոստիկանական այլ բաժինների մոտակայքում։
Ահաբեկչության կազմակերպման պատասխանատվությունն իր վրա է վերցրել իսլամական ծայրահեղական «Բոկո հարամ» խմբավորումը, որի անդամները փորձում են Նիգերիայի հյուսիսում տարածել շարիաթի կանոնները։