Լրահոս

08.05.2009 18:14


ՀՅԴ–ն առաջարկում է ընդհանուր համակարգ ստեղծել

ՀՅԴ–ն առաջարկում է ընդհանուր համակարգ ստեղծել

Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ նախընտրական ցուցակում 9-րդ տեղը զբաղեցնող Մարատ Գրիգորյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել ընտրությունները վերահսկելու ընդհանուր համակարգ մշակել։

-Ընտրություններն արդար անցկացնելու հարցով իրենց հայտարարություններում շահագրգռված են բոլոր քաղաքական ուժերը, սակայն իրոք այդպես է՞, թե՞ ոչ... հաճախ տեսնում ենք հակառակ պատկերը։ Անկախ նրանից, ով ինչ կեցվածք է բռնում, Դաշնակցության կեցվածքը մեկն է՝ ընտրությունները պետք է լինեն արդար։

Նա նաև հավելել է, որ Դաշնակցությունն իր կողմից այդ վերահսկողությունն անպայման իրականացնելու է, անկախ նրանից՝ կմիանան իրենց այլ ուժեր, թե՞ ոչ։

 

Այս խորագրի վերջին նյութերը