Լրահոս

21.01.2012 10:11


500 մլն դրամ՝ Թեղուտ գետը փրկելու համար

500 մլն դրամ՝ Թեղուտ գետը փրկելու համար

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Facebook»–ի իր էջում գրել է, որ վերացման ենթակա Թեղուտ գետը «Վալեքս» ՍՊԸ-ի կողմից գնահատվել է 170 հազ. դրամ, և Գարեգին Չուգասզյանի հետ միասին ՀՀ կառավարությանն առաջարկել է 180 հազ. դրամ՝ գետը պահպանելու դիմաց:

«Համաձայն ենք աճուրդի հանել՝ ո՞վ կտա ավելի՝ գետը փրկելու համար,–գրել է նա՝ այնուհետև ավելացրել,–կես ժամվա մեջ կես միլիոն դրամ և մի բաց հաշիվ առաջարկվեց Թեղուտ գետակը փրկելու «Վալեքսից»... Ժողովո՛ւրդ, միգուցե միանգամից մեր ողջ պատանդ ընկած երկրի դիմաց փրկագին հավաքենք ու այսպես ազատենք զավթիչներից»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը