Լրահոս

21.01.2012 08:42


Հայաստանցի ալպինիստները կբարձրանան Իրանի ամենաբարձր լեռնագագաթը

Հունվարի 24 - ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ուժեղագույն թիմը`  4 լեռնագնացներ, կմեկնեն  Իրան, բարձրանալու համար  վերջինիս ամենաբարձր լեռնագագաթը` Դեմավենդ ( 5671 մ ), որտեղ փորձելու են կատարել աննախադեպ ձմեռային վերելք:

Պետք է նշել, որ  հունվարի 25–28 Իրանում անցկացվող հեղինակավոր միջազգային մրցաշարին մասնակցելու իրավունքը  Հայաստանի  Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի լեռնագնացները  ձեռք են բերել 2011թ. ընթացքում կատարած իրենց մի շարք հաջող վերելքների շնորհիվ:

Մրցաշարին մասնակցելու են շուրջ 25 երկրների 200 լեռնագնացներ:

Մեծ է կարևորությունը  Հայաստանի մասնակցության, քանզի վերջին 10 տարիների ընթացքում միջազգային ոչմի մրցաշարի Հայաստանը երբևե   թիմային մասնակցություն չի ունենցել:

Թիմի կազմը

1. Անտուան Անանյան

2.Գարեգին Ունուսյան

3. Լևոն Մովսիսյան

4. Հովհանես Մարտիրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը