Լրահոս

20.01.2012 20:57


Թումանյանի տունը մեկ ամիս չի վաճառվի

Թումանյանի տունը մեկ ամիս չի վաճառվի

Թբիլիսի մեկնած ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը հայտնել է, որ իրենց խմբի անդամներով հանդիպել են անվանի գրող Հովհաննես Թումանյանի տան սեփականատեր, երիտասարդ իրավաբան Լեժավայի հետ, ով ասել է, որ տունը ցանկանում է վաճառել, քանի որ պատրաստվում է ամուսնանալ, և եթե ՀՀ կառավարությունն իրեն նույն տարածքին՝ 120 քմ համարժեք նույն փողոցում բնակարան տրամադրի, ապա ինքը պատրաստ է Թումանյանի տունը փոխանցել Հայաստանին։ Այս առաջարկը քննարկելու համար ՀՀ կառավարությանը նա մեկ ամիս ժամանակ է տվել։

Այս խորագրի վերջին նյութերը