Լրահոս

20.01.2012 17:14


Այրված դիակ Գյումրիում

Գյումրիում գրանցվել է սահմռկեցուցիչ դեպք. այս անգամ գտնվել է այրված դիակ:

Ժամը 12-ին Գյումրու ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել։ «Շատրվաններ» կոչվող թաղամասում գտնվող նախկին պոլիտեխնիկական շենքի քանդված մասնաշենքի նկուղային հարկում հայտնաբերվել է անճանաչելիության աստիճանի այրված դիակ:

«Դիակի 70 տոկոսն այրված է եղել և հոշոտված գազանների կողմից: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբ, տեղում է եղել նաև մարզի դատաղազը: Նախնական տվյալներով՝ հայտնաբերված անձը չպարզված կնոջ դիակ է: Դեպքի հանգամանքները պարզվում են, և կատարվում է նախաքննություն»,- դեպքի առնչությամբ պարզաբանել է Ոստիկանության ՇՄ վարչության Գյումրու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Աշոտ Վարդանյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը