Լրահոս

20.01.2012 16:59


Վահե Նիկոյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ

Վահե Նիկոյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ

Հունվարի 20–ին գումարված Երևանի ավագանու արտահերթ նիստում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախքան օրակարգի հարցերին անցնելը, ավագանու անդամներին տեղեկացրել է, որ  ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրայր Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Օրենքով սահմանված կարգով՝ դիմումը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ավագանու անդամին կփոխարինի ավագանու անդամության թեկնածուների «Բարգաված Հայաստան» կուսակցուցյան ցուցակում հաջորդ թեկնածուն։

Քաղաքապետն ավագանու անդամներին տեղեկացրել է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը։ Շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջինիս հաջողություններ է մաղթել հետագա  աշխատանքում և, որպես քաղաքապետի տեղակալ առաջադրել է աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանի թեկնածությունը։ Ավագանու անդամները միաձայն կողմ են քվեարկել քաղաքապետի առաջարկությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը