Հարցազրույց

20.01.2012 17:18


Անդրանիկ Նիկողոսյան.

Անդրանիկ Նիկողոսյան.

Հարցազրույց Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի (ՀՄԵԿ) նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի հետ

-Ինչպե՞ս կգնահատեիք նախընտրական վիճակը Հայաստանում և ո՞ր քաղաքական ուժին եք համակրում։

–Նախ՝ սկսենք նրանից, որ ես ընդհանրապես ոչ մի կուսակցության անդամ չեմ։ Որևիցե քաղաքական ուժի էլ չեմ հարում ու չեմ էլ ցանկանում այդ մասին խոսել։

Իսկ ինչպիսի՞ ելք եք կանխատեսում Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրություններում։ Ո՞ր ուժը կամ ուժերը, ըստ Ձեզ, կարող են հաղթել։

–Ես կխնդրեի այդ հարցին առանձին անդրադառնալ, որովհետև ես հիմա Հայաստանում չեմ, կվերադառնամ և իմ կարծիքը կասեմ։

Տարածված խոսակցությունների համաձայն՝ վերջերս Դուք դարձել եք մի շարք լրատվամիջոցների սեփականատեր։ Հայտնի է, որ Հայաստանում լրատվամիջոցները հիմնականում վերահսկվում են Սերժ Սարգսյանի երիտշրջապատի կողմից։ Այս պայմաններում ո՞րն եք համարում Ձեզ պատկանող լրատվամիջոցների առաքելությունը և ի՞նչ գործելաոճ եք ընտրել։

–Հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը, սակայն դա նրանց խնդիրն է ովքեր ղեկավարվում կամ ուղղորդվում են... Մենք երբեք չենք եղել վերահսկողության տակ և չենք էլ պատրաստվում լինել։ Թող մտածեն այն լրատվամիջոցները, որոնք հսկողության տակ են, այդքան բան։

Իսկ Ձեր լրատվամիջոցները ո՞ր ուղղությամբ են աշխատելու, որո՞նք են լինելու հիմնական շեշտադրումները։

Առանց որևէ կանխակալության, այսինքն՝ լուսաբանելու ենք այն, ինչ կա։

Մամուլում հաղորդագրություն տարածվեց, որ Դուք ստեղծել եք «Պուտին» ակումբը։ Ո՞րն է ակումբի ստեղծման նպատակը։

–«Պուտին» ակումբներ ստեղծվել են ոչ միայն Հայաստանում, այլ ԱՊՀ ողջ տարածաշրջանում։ Հայաստանն ընդամենն այդ տարածաշրջանից մեկն է։  Իսկ թե ինչու են մարդիկ այդքան շատ խառնվել իրար, զարմանալի է. բան ունեն ասելու, թող Պուտինին ասեն։ Հիմա ովքեր խոսում են ամպագոռգոռ, բացման արարողությանը հրավիրելու ենք, իրենք էլ մասնակցելու են ու գովելու են այս նախաձեռնությունը։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը