Վ. Այվազյան. «ՀՀԿ–ն դեռևս չի քննարկել կուսակցության ցուցակը»
–Եթե ընտրություններն անցնեն արդար, և ժողովուրդն ընդունի դրանց արդյունքները, ապա մենք նույնպես կողջունենք դրանք,–ասել է ՀԺԿ վարչության քարտուղար, ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն ի պատասխան «Ո՞ր դեպքում ՀԱԿ–ը կընդունի ընտրությունների արդյունքները» հարցին։
Անդրադառնալով հնարավոր դաշինքներին՝ նա ասել է, որ Կոնգրեսը պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ, այդ թվում՝ ԲՀԿ–ի, բացի ՀՀԿ–ից։ Դա պարզ կդառնա մարտի սկզբին։
Ասուլիսի մյուս բանախոս, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանն էլ նշել է, որ ընտրությունների նորմալ ընթացքի ապահովման համար ՀՀԿ–ն և գործադիր իշխանությունը պատասխանատվություն են կրում։ Սակայն բանախոսը համոզված է, որ ինչ արդյունք էլ գրանցվի ընտրություններին, ՀԱԿ–ը բողոքավոր է լինելու։
Հարցին՝ արդյոք արդեն պա՞րզ է կուսակցության ցուցակը, Այվազյանը պատասխանել է, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել կուսակցության խորհրդում։

7or.am