ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. «ԶՈՒ–ում մահացության ելքով դեպքերի թիվը իրականում 2011 թ-ին 2010 թ-ի համեմատ չի նվազել»
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից պարբերաբար իրականացվող ուսումնասիրւթյունը ներկայացնում է այլ պատկեր:
2011 թվականին ՀՀ զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 39 հոգի, որից 11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 4-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման, 6-ը` դժբախտ պատահարի, 10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ անվտանգության կանոնների խախտման արդյունքում, 2-ը` առողջական խնդիրների պատճառով, մահացության մեկ դեպքի պատճառները հայտնի չեն, մեկ դեպք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով, իսկ մեկ դեպք որակվել է որպես դիտավորյալ սպանություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ԼՂ պաշտպանական բանակը նշված 39 դեպքերից միայն 32 դեպքի վերաբերյալ է հանդիսացել որպես տեղեկատվության տարածման առաջին աղբյուր, որից 3 դեպքերում չի նշվել մահացածների անձնական տվյալները: Մնացած 7 դեպքերից մեկ դեպքի մասին ընդհանրապես որևէ տեղեկատվություն չի տարածվել:
Ըստ կազմակերպության տեղեկությունների 2011 թ-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերից 6-ը գտնվում է նախաքննության փուլում, մեկ գործ արդեն ուղարկվել է դատարան, մեկ գործի դատաքննությունն ավարտվել է, որը սակայն բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ դատարան: Մնացած գործերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տրամադրվել հանրությանը:
2010 թվականին ՀՀ զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 54 հոգի /մեր կողմից արձանագրվել է 44/, որից 9-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 24-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման, 2-ը` դժբախտ պատահարի, 1-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ անվտանգության կանոնների խախտման արդյունքում, 5-ը` առողջական խնդրների պատճառով: ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ԼՂ պաշտպանական բանակը նշված 54 դեպքերից միայն 10 դեպքի վերաբերյալ է հանդիսացել որպես տեղեկատվության տարածման առաջին աղբյուր, որից միայն մեկ դեպքում չի նշվել մահացածի անձնական տվյալները:
Ըստ կազմակերպության տեղեկությունների, 2010 թ-ի 15 դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Հարուցված 15 քրեական գործերից մեկ գործի մասին մանրամասնություններ չկան, թե արդյոք ինչ հոդվածով է հարուցվել քրեական գործը կամ ինչ ընթացքում է այն գտնվում, 9 քրեական գործ գտնվում է նախաքննության փուլում, իսկ 2 գործ՝ դատաքննության փուլում: 3 գործ արդեն ավարտվել Է:
Դեպքերի թիվը, որոնք ավարտվել են մահացությամբ, կազմում է 2010 թ-ին 31 /որից 6-ը հրադադարի ռեժիմի խախտում/, իսկ 2011 թ-ին 36 /որից 10-ը հրադադարի ռեժիմի խախտում/:
Այսպիսով, մահացության ելքով դեպքերի թիվը իրականում 2011 թ-ին 2010 թ-ի համեմատ չի նվազել, նվազել է մահացությունների թիվը: Այսինքն՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ զինված ուժերում իրավիճակի փոփոխությանն ուղղված գործողությունների արդյունավետության վերաբերյալ գնահատականները չափազանցված են:
Նկատի ունենալով, որ 2011 թ-ի սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից զինակիցներին ուղղված ուղերձում նշվում է 2011 թ-ի ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում հատկապես միջանձնային հարաբերությունների ոլորտում դեպքերի և պատահարների քանակական աճի մասին՝ կարող ենք արձանագրել, որ զինդատախազի կողմից զինված ուժերում իրավիճակի փոփոխման մասին տրված գնահատականները չեն համապատասխանում իրականությանը:
Ելնելով վերը շարադրվածից՝ վերստին պնդում ենք, որ ՀՀ զինված ուժերում իրավիճակի փոփոխությանը կարելի է հասնել միմիայն համակարգային հետևյալ փոփոխությունների իրականացման արդյունքում.
«Ներքին կարգապահական կանոնագրքի մասին» օրենքի անհապաղ ընդունումը, որը կապահովի զինված ուժերում ներքին բողոքարկման արդյունավետ մեխանիզմների ձևավորումը և իրագործումը
ԵԽԽՎ 1742 (2006)հանձնարարականի համաձայն ռազմական օմբուդսմենի ստեղծումը
«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրականացման ապահովումը
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի և ՀՀ ՊՆ միջև գործառույթների հստակեցումը և Պաշտպանության նախարարության առջև գլխավոր շտաբի պատասխանատվության հստակեցումը
ՀՀ զինվորական կոմիսարիատի՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ենթակայությունից դուրս բերումը և ներգրավումը ՀՀ ՊՆ կազմում կամ զորակոչի ապահովման նպատակով որպես առանձին գործակալության ստեղծումը
Զինվորական կարգապահության, կոռուպցիոն դրսևորումների և ռիսկերի, մահացության յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ծառայողական և քրեական գործերի քննության օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ իրականացում, ինչպես նաև դրանց արդյունքների վերաբերյալ հանրության պարտադիր իրազեկում
Հասարակական վերահսկողության անկախ ինստիտուտի ձևավորում և իրականացում
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. «ԶՈՒ–ում մահացության ելքով դեպքերի թիվը իրականում 2011 թ-ին 2010 թ-ի համեմատ չի նվազել»
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից պարբերաբար իրականացվող ուսումնասիրւթյունը ներկայացնում է այլ պատկեր:
2011 թվականին ՀՀ զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 39 հոգի, որից 11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 4-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման, 6-ը` դժբախտ պատահարի, 10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ անվտանգության կանոնների խախտման արդյունքում, 2-ը` առողջական խնդիրների պատճառով, մահացության մեկ դեպքի պատճառները հայտնի չեն, մեկ դեպք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով, իսկ մեկ դեպք որակվել է որպես դիտավորյալ սպանություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ԼՂ պաշտպանական բանակը նշված 39 դեպքերից միայն 32 դեպքի վերաբերյալ է հանդիսացել որպես տեղեկատվության տարածման առաջին աղբյուր, որից 3 դեպքերում չի նշվել մահացածների անձնական տվյալները: Մնացած 7 դեպքերից մեկ դեպքի մասին ընդհանրապես որևէ տեղեկատվություն չի տարածվել:
Ըստ կազմակերպության տեղեկությունների 2011 թ-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերից 6-ը գտնվում է նախաքննության փուլում, մեկ գործ արդեն ուղարկվել է դատարան, մեկ գործի դատաքննությունն ավարտվել է, որը սակայն բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ դատարան: Մնացած գործերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տրամադրվել հանրությանը:
2010 թվականին ՀՀ զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 54 հոգի /մեր կողմից արձանագրվել է 44/, որից 9-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 24-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման, 2-ը` դժբախտ պատահարի, 1-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ անվտանգության կանոնների խախտման արդյունքում, 5-ը` առողջական խնդրների պատճառով: ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ԼՂ պաշտպանական բանակը նշված 54 դեպքերից միայն 10 դեպքի վերաբերյալ է հանդիսացել որպես տեղեկատվության տարածման առաջին աղբյուր, որից միայն մեկ դեպքում չի նշվել մահացածի անձնական տվյալները:
Ըստ կազմակերպության տեղեկությունների, 2010 թ-ի 15 դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Հարուցված 15 քրեական գործերից մեկ գործի մասին մանրամասնություններ չկան, թե արդյոք ինչ հոդվածով է հարուցվել քրեական գործը կամ ինչ ընթացքում է այն գտնվում, 9 քրեական գործ գտնվում է նախաքննության փուլում, իսկ 2 գործ՝ դատաքննության փուլում: 3 գործ արդեն ավարտվել Է:
Դեպքերի թիվը, որոնք ավարտվել են մահացությամբ, կազմում է 2010 թ-ին 31 /որից 6-ը հրադադարի ռեժիմի խախտում/, իսկ 2011 թ-ին 36 /որից 10-ը հրադադարի ռեժիմի խախտում/:
Այսպիսով, մահացության ելքով դեպքերի թիվը իրականում 2011 թ-ին 2010 թ-ի համեմատ չի նվազել, նվազել է մահացությունների թիվը: Այսինքն՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ զինված ուժերում իրավիճակի փոփոխությանն ուղղված գործողությունների արդյունավետության վերաբերյալ գնահատականները չափազանցված են:
Նկատի ունենալով, որ 2011 թ-ի սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից զինակիցներին ուղղված ուղերձում նշվում է 2011 թ-ի ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում հատկապես միջանձնային հարաբերությունների ոլորտում դեպքերի և պատահարների քանակական աճի մասին՝ կարող ենք արձանագրել, որ զինդատախազի կողմից զինված ուժերում իրավիճակի փոփոխման մասին տրված գնահատականները չեն համապատասխանում իրականությանը:
Ելնելով վերը շարադրվածից՝ վերստին պնդում ենք, որ ՀՀ զինված ուժերում իրավիճակի փոփոխությանը կարելի է հասնել միմիայն համակարգային հետևյալ փոփոխությունների իրականացման արդյունքում.
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ