Լրահոս

08.05.2009 17:13


Արծվիկ Մինասյանը բացատրություն է պահանջել

ԱԺ «Մարտի 1-ի» դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Արծվիկ Մինասյանը ՀՀ ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին հարց է ուղղել. «Ինչո՞վ է բացատրվում այն անզորությունը, որ այսօր, մարտյան դեպքերից 14 ամիս անց, մենք ունենք, մասնավորապես 10 մահացածների մահվան հանգամանքների հետ կապված»։

-Պատճառները և՛ օբյեկտիվ են, և՛սուբյեկտիվ։ Նախաքննական մարմինն այս պահին արել է հնարավորինս այդ հարցերի բացահայտման ուղղությամբ։ Ցավոք, անընդունելի է և վատ, որ առ այսօր այդ կապակցությամբ արդյունք չկա։ Սակայն քննությունը շարունակվում է, և չի նշանակում, որ այդ հանգամանքները երբևէ չեն բացահայտվելու կամ մտել են փակուղի,- պատասխանել է Վահագն Հարությունըյանը։

Այս խորագրի վերջին նյութերը