Վերլուծաբան. «Եկեղեցին պետության մեջ պետություն է ստեղծել, որը սպառնալիք է պետականությանը»
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, վերլուծաբան Ստեփան Դանիելյանը «7օր»–ի հետ զրույցում անդրադառնալով եկեղեցու և պետության՝ միմյանց ձուլված կամ տարանջատված լինելու խնդրին՝ ասել է, թե չնայած Սահմանադրության մի կետն արձանագրում է, որ եկեղեցին անջատ է պետությունից, մյուս կետն էլ ամրագրում է, որ եկեղեցին ազգային է։
–Եթե ազգային է, ուրեմն նաև պետական է, որովհետև Հայաստանը միացել է ազգությունների մասին կոնվեցիային, որտեղ ազգությունը ցույց է տալիս քաղաքացիությունը, իսկ ազգային նշանակում է պետական, օրինակ՝ մեր անձնագրերում ազգության դիմաց գրված է ՀՀ քաղաքացի։ Շատերն այս ամենից ելնելով՝ պնդում են, որ եկեղեցին պետական է, և եթե հետևեք հոգևորականների ելույթներին, ապա կնկատեք, որ իրենք գործում են այնպես, կարծես եկեղեցին պետությունից անջատված չէ,-ասել է նա։
Ըստ Ստեփան Դանիելյանի՝ այս ամենից ելնելով՝ եկեղեցին ձեռք է բերում վերպետական գործառույթ ու, բնականաբար, խառնվում և՛ քաղաքականությանը, և՛ բանակի խնդիրներին, որը շատ վտանգավոր երևույթ է և իր բացասական հետևանքներն ունի։
–Լավ է, որ պետությունն ու եկեղեցին դեռևս վերջնականապես չեն սերտաճել։ Այսօր առաջին հերթին սերտաճած են կառավարությունն ու եկեղեցին՝ ի դեմս վարչապետի և կրթության նախարարի։ Ի դեպ, շատ հետաքրքիր են նրանց տեսակետները պետական լեզվի մասին, սակայն դա առանձին խոսակցության նյութ է: Բարձրաստիճան հոգևորականները հայտարարում են, որ ով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի, հայ չի: Սա նախ խախտում է մարդու իրավունքները, որովհետև այն մարդիկ, ովքեր աթեիստ են, ագնոստիկ կամ այլ եկեղեցու հետևորդ, հայտարարվում են ոչ հայ, այսինքն՝ ոչ ՀՀ քաղաքացի կամ երկրորդ կարգի մարդ։ Եվ մյուս վտանգավոր հանգամանքն էլ այն է, որ պետության մեջ ստեղծվում է մի կառույց՝ ի դեմս Հայ առաքելական եկեղեցու, որը ստանում է տարբեր բնույթի արտոնություններ, սակայն ոչ ոքի կողմից չի վերահսկվում։ Ունենալով ֆինանսական ազդեցություն, չվերահսկվելով ոչ ոքի կողմից և դառնալով պետության մեջ պետություն՝ արդեն վտանգ է ստեղծվում պետականության համար,–ասել է նա։
Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ այդ արտոնություններից օգտվելու համար էլ շատ պաշտոնյաներ հայտնվում են տարատեսակ քահանայական խորհուրդներում, դառնում եկեղեցու անդամ և այլն, Ստեփան Դանիելյանը պատասխանել է, որ ինքն այդպիսի բան չի կարող պնդել, բայց այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես եկեղեցու բազայի վրա ձևավորվում են մասոնական տիպի հարաբերություններ:

7or.am