Լրահոս

20.01.2012 15:02


Ձգձգվող դատավարության վճիռը. ինչո՞ւ հիմա

«Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագիրին սպանությունը հրահրողներին, կազմակերպիչներին եւ գործադրողներին  դատավարության վճիռը ցնցիչ գործոնի դեր է ունեցել թուրքական հասարակության համար:

Ընտրված ժամանակի գործոնը միշտ կարեւոր է  նկատի ունենալ քաղաքական իրադրություններ դիտարկելու, մեկնաբանելու եւ վերլուծելու ընթացքում: Հարցումը, որ արծարծվում է բնականաբար այդ իմաստով, վերաբերվում է ֆրանսիական օրինագծի ծերակույտի կողմից քվեարկության դրվելու նախօրյակին եւ դատավճռի կայացման թվականին համատեղելիության: Բացարձակորէն  չի   կարելի հաստատել, որ Անգարայի իշխանությունները համընկնեցուցած են դատավճռի կայացման թվականը օրինագծի քննարկման թվականին: Այսուհանդերձ, պետք չէ անտեսել Թուրքիայի արտաքին մարտահրավերներին եւ ներհասարակական զարգացումներին փոխկապակցվածության խնդիրը. ավելի պարզ, արտաքին ճակատի վրա մղված քաղաքական պատերազմին համար ներքին երեւույթները օգտագործելու պետական դասական քաղաքականության փաստը:

Անգարան ժխտողականության քրեականացումը մերժել տալու իր պայքարին մեջ մնայունորեն արծարծում է կարծիքի ազատության գաղափարը: Այս հարցում առաջ գնալով դաս է տալիս Ֆրանսիաային մարդու իրավունքների եւ խոսքի ազատության ֆրանսական սկզբունքներին հավատարիմ մնալու եւ ինչու չէ Թուրքիայի օրինակին հետեւելու: Նախագահ Կյուլ չէր վարանել օրինակ բերելու Անգարայի պաշտոնական կեցուածքներից դուրս այլընտրանքային մտածողությունն ու այլախոհությունը հարգելու թրքական մոտելը:

Ին՞չ է կատարվում այժմ. Հրանդ Տինքը սպաննողներին ձգձգվող դատավարությունը ի վերջո վճռահատվում է , որին ի տես ծայր է տալիս բողոքի շարժում.  ցույցեր, հրապարակումներ, հաղորդումներ, հրապարակախոսության շատ համարձակ քայլեր: Բոլորը տեղադրվում են նախագահ Կյուլի հայտարարած կարծիքի ազատության, հանդուրժողականության եւ մարդու իրավունքների հարգումի շրջագծում:

Նախագահ Կյուլն ու վարչապետ Էրտողանը հրապարակավ քննադատում էին դատավարության երկար տեւողությունը, շեշտում վճռին դիմաց նկատառելի թիվով մարդկանց անբավարարված լինելը եւ վճռաբեկ դատարանին դիմելու հնարավորությունը: Մատնացույց անելու համար թերեւս «ժողովրդավար» Թուրքիայի իրավական եւ քաղաքական իշխանություններին սահմանազատվածությունը:

Բողոքող հասարակության ներկայացուցիչները տարօրինակորեն այս զարգացումների ընթացքում չէին ձերբակալվում կամ 301 օրենքի մեկնաբանությամբ Թուրքիայի ազգային արժանապատվությունը խոցողներ չէին լինում:

Սխալ տպավորություն պետք չէ ստեղծվի անշուշտ, որ հասարակական շարժումը իր ընդհանրությանը մեջ պետական պատվիրակատարություն է անում: Երբեք. այնտեղ ի հարկե կան Տինքի գաղափարներին հավատացող եւ Թուրքիայի ժողովրդավարացումը առաջադրող հասարակական, մամուլի գործիչներ: Խնդիրը այս բոլոր երեւույթներին պետական շահարկումն է, պատգամներ ուղարկելն է, եւ այս դեպքում ֆրանսիական ծերակույտին քննարկումները արգելակելու փորձ կատարելն է:

Փոխանցելու համար նաեւ Փարիզին, որ մենք այս բոլորը չենք քրեականացնում, մեր պաշտոնական տեսակետներին հակադրվողները չենք տուգանում կամ բանտարկության չեն դատապարտում: Երեւույթները այնպես  են համոզում, որ այս գիտակցությամբ են շարժվում  նաեւ Թուրքիայի խորքային պետության ներկայացուցիչները, որոնց լռությունը եւս խիստ բարացուցական է եւ համապետական շահերին ընդառաջ շարժվելու, այս դեպքում կրավորականություն դրսեւորելու ցուցանիշեր է պարփակում:

Ներթրքական հասարակության ապրող զարգացումներում անկասկած մեծ ականի գործոն ունի Հրանդ Տինք երեւույթը իբրեւ հայազգի խմբագիր, իբրեւ թուրք քաղաքացի,  իբրեւ Թուրքիայի ժողովրդավարացումը հետապնդող հասարակական գործիչ, իբրեւ թուրքական գարունը առաջադրող հանրային դեմք .  եւ այս առումով տարօրինակ է, որ Անգարայի իշխանությունները չեն վերհիշում Տինքի հրապարակային դիրքորոշումը ժխտումի քրեականացման մտայնության դեմ`  այն նկատելով կարծիքի եւ խոսքի ազատության դեմ առնվող քայլ: Ձգձգվող դատավարության դատավճռին կայացումը այս օրերին մտածելու տեղիք է տալիս , որ այս թեման լիարժեք շահարկելու փորձ են կատարում Անգարայի իշխանությունները:

Շահան Գանտահարյան

«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը