Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին
Հունվարի 20-ի ժամը 12.00-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Ուշադրություն. Փակ են միայն Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը` առատ ձյան, բուքի ու վատ տեսանելիության պատճառով: Դժվարանցանելի են մնում Աշոցք-Բավրա, Նոյեմբերյան-Ոսկեպար /միայն ծանրաքաշ մեքենաների համար/, Գյումրի-Ջաջուռ, Գյումրի-Քեթի, Քուչակ-Ապարան, Տաշիր-Գոգավան,ինչպես նաև Արարատ-Տիգրանաշեն ճանապարհահատվածները:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով հանրապետության բոլոր ճանապարհներին կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին
Հունվարի 20-ի ժամը 12.00-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Ուշադրություն. Փակ են միայն Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը` առատ ձյան, բուքի ու վատ տեսանելիության պատճառով: Դժվարանցանելի են մնում Աշոցք-Բավրա, Նոյեմբերյան-Ոսկեպար /միայն ծանրաքաշ մեքենաների համար/, Գյումրի-Ջաջուռ, Գյումրի-Քեթի, Քուչակ-Ապարան, Տաշիր-Գոգավան,ինչպես նաև Արարատ-Տիգրանաշեն ճանապարհահատվածները: Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով հանրապետության բոլոր ճանապարհներին կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: