Լրահոս

20.01.2012 14:28


Պեպեն ներողություն է խնդրել Մեսիից

Պեպեն ներողություն է խնդրել Մեսիից

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն ներողություն է խնդրել Մեսիից:

Հիշեցնենք, որ Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Բարսելոնա»-ին: Երկրորդ խաղակեսում Պեպեն դիտավորյալ տրորեց խոտածածկի վրա գտնվող Մեսիի ձեռքը, որից հետո պորտուգալացու հասցեին բազմաթիվ քաննադատական խոսքեր հնչեցին:

«Մեսիի ձեռքը միտումնավոր չտրորեցի, բայց, ամեն դեպքում, ցանկանում եմ ներողություն խնդրել նրանից։ Ես հակառակորդի ֆուտբոլիստին երբեք միտումնավոր կերպով վնասվածք չեմ հասցրել»,-ըստ  «Ռեալ»-ի պաշտոնական կայքի՝ ասել է Պեպեն։

Այնուհանդերձ, դրվագի տեսաձայնագրությունն ակնհայտ ցույց է տալիս, որ Պեպեի, մեղմ ասած,  ոչսպորտային պահվածքը միտումնավոր էր։

Այս խորագրի վերջին նյութերը