Լրահոս

20.11.2010 11:18


Մինսկում Վլադիմիր Արզումանյանը կպայքարի մանկական «Եվրատեսիլ–2010»–ի առաջին տեղի համար

Մինսկում Վլադիմիր Արզումանյանը կպայքարի մանկական «Եվրատեսիլ–2010»–ի առաջին տեղի համար

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր տեղի կունենա մանկական «Եվրատեսիլ-2010» մրցույթի եզրափակիչը։ Հայաստանն այս մրցույթում ներկայացնում է Վլադիմիր Արզումանյանը՝ «Մամա» երգով։

Այս տարի մրցույթին մասնակցում է 14 երկիր՝ Լատվիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Մալթան, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը Մակեդոնիան, Մոլդովան, Սերբիան, Լիտվան, Բելգիան, Շվեդիան և Նիդեռլանդները։

 Մանկական «Եվրատեսիլը» բացելու է Լիտվայի ներկայացուցիչը, իսկ վերջինը հանդես է գալու Մակեդոնիայի ներկայացուցիչը։ Նշենք նաև, որ Հայաստանի ներկայացուցիչը հանդես կգա 10-րդը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը