Լրահոս

20.01.2012 13:06


Հ. Խառատյանը՝ Բաքվի հայերի ջարդերի մասին. «Ֆաշիզմ բառը մեղմ է ասված»

Հ. Խառատյանը՝ Բաքվի հայերի ջարդերի մասին. «Ֆաշիզմ բառը մեղմ է ասված»

–Ֆաշիզմ բառը մեղմ է ասված։ Ֆաշիզմի մեջ գոնե գաղափարախոսություն կա։ Սա ուղղակի հայասպանության մոլուցք էր,–այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, 1990թ. հունվարին Բաքվում հայերի ջարդերի մասին խոսելիս, ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։։

Բանախոսը նշել է, որ Բաքվում հայերի նկատմամբ բռնությունները եղել են ոչ միայն 1990թ., այլև 1988թ. (Սումգայիթի ջարդերից անմիջապես հետո) սկսած, ու կան բռնություններին, սպանություններին, բռնաբարություններին, կողոպուտներին և այլնին վերաբերող համապատասխան փաստեր։

–Ուղղակի հունվար ամսին այդ ամենը խտացավ ու վերածվեց անընդհատ գործող երևույթի, հատկապես հունվարի 13-ից հետո,–ասել է Խառատյանը՝ հավելելով, որ Բաքուն վերածվել է որ ոչ թե ուղղակի սպանդանոցի, այլ «փակ սպանդանոցի», որովհետև օդանավակայանները, գնացքները և այլն փակ էին հայերի համար, ինչի հետևանքով քաղաքը փաստացի վերածվել էր թակարդի։

Խառատյանը նշել է, որ ԽՍՀՄ ղեկավարությունն էլ աղետը կանխարգելելու համար այն ժամանակ շատ ուշ համապատասխան քայլեր ձեռնարկեց։

Ջարդերը կազմակերպած անձանց հերոսացումը  Ադրբեջանի ներկա իշխանությունների կողմից, ըստ Խառատյանի, խոսում է այն մասին, որ այդ իշխանությունները դրանով փաստացի կրում են պատասխանատվությունը այդ զոհերի համար։

–Բայց ես չեմ ուզում ադրբեջանական ժողովրդին այս մեղադրանքը զանգվածային առաջ քաշել,–ասել է Խառատյանը՝ հավելելով, թե ամենամեծ մեղավորը հենց ադրբեջանական իշխանություններն էին ու են։

Ինչ վերաբերում է այսօր Ադրբեջանում բնակվող հայերին, ապա Խառատյանը նշել է, որ մոտավորապես 2,5-3 հազ. հայ կա, որոնց մեծ մասը ադրբեջանցիների հետ ժամանակին ամուսնացած հայ կանայք են։ Նրանք, իհարկե, չեն փորձում բարձրաձայնել իրենց ազգության մասին.

–Սա հիշեցնում է Թուրքիայում հայերի ցեղասպանությունից հետո մնացած հայերի վիճակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը