Լրահոս

20.01.2012 12:04


Կրակոցներ «Չեմպիոնս» բարի մոտ

Հունվարի 19-ին, ժամը 22.30-ին ոստիկանության աշխատակիցները Երևանի Բուզանդի փողոցում գտնվող «Չեմպիոնս» սպորտ-բարի մոտից բերման են ենթարկել 25-ամյա Կամո Ու.-ին: Վերջինս նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում  վիճաբանության մեջ է մտել նշված բարի մատուցողի հետ` պատվերը ուշացնելու պատճառով։ Վիճաբանությանը միջամտել է բարի մենեջերը։ Այնուհետև, Կամո Ու.-ն, իր ընկերոջն պատկանող գազային ատրճանակով դուրս գալով բարի դիմաց` կրակոցներ է արձակել՝  խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով բարի աշխատակիցների ու հաճախորդների նկատմամբ։ Ատրճանակը ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը