Հունվարի 20-ին`ժամը05.57-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի հացի գործարանին կից պահակատանը տեղի է ունեցել պայթուն գազից. փլուզվել է պանելային ծածկը և անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է պահակատան երկաթբետոնե ծածկը:
Փրկարարները պանելի փլատակից դուրս են բերել 1990 թվականին ծնված Նուշիկ Խաչատրյանին: Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պահակատանը բնակվող ընտանիքի ևս 3 անդամներ`1964 թվականին ծնված Վանիկ,1967 թվականին ծնված Սոնա ,1995 թվականին ծնված Նարեկ Խաչատրյանները, ովքեր տեղափոխվել են Մարտունի քաղաքի հիվանդանոց:
Վանիկ, Նարեկ, Նուշիկ Խաչատրյանների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Սոնա Խաչատրյանի առողջական վիճակը` ծանր:
Պայթյուն` գազից
Հունվարի 20-ին`ժամը 05.57-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի հացի գործարանին կից պահակատանը տեղի է ունեցել պայթուն գազից. փլուզվել է պանելային ծածկը և անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: