Լրահոս

19.01.2012 17:28


Արցախի փողոցում վերակառուցվում են ջրագծերը

Հունվարի 19-ին «Երջրմուղկոյուղշին» ՍՊԸ-ն ավարտում էր Արցախի փողոցի 10, 10բ, 10գ, 10դ և 10ե շենքերի ներբակային ցանցի վերակառուցումը:

Աշխատանքները, որոնք կատարվում էին 'Երևան Ջուր' ՓԲԸ պատվերով, նպատակ ունեին մոտ 400 գծամետր երկարությամբ 40-50 տարվա վաղեմիություն ունեցող, ֆիզիկապես խիստ մաշված 50-150մմ տրամագծով խողովակները փոխարինել նորերով, բացառել հոսակորուստները և այդ միջոցով կայունացնել ու բարելավվել ոչ միայն նշված բնակելիների, այլ նաև ևս մոտ մեկ տասնյակ հարակից շենքերի ջրամատակարարումը:

Ինչպես տեղեկացրեց շինարարական կազմակերպության գլխավոր ճարտարագետ Վիգեն Հովհաննիսյանը, շուրջ 2 ամիս շարունակվող աշխատանքները կազմակերպվել են այնպես, որ նվազագույնի հասցվեր բնակիչներին պատճառվող անհանգստությունը: Այդ ընթացքում միայն մեկ անգամ է նրանց ջրամատակարարումը ընդհատվել:

Իսկ ներկայիս ջրանջատումը բացատրվում է նոր կառուցված խողովակաշարը գործող 2 բակային պոմպակայաններին միացնելու անհրաժեշտությամբ: Իրականացվող զոդման աշխատանքների ավարտից հետո անմիջապես նախատեսվում է վերականգնել Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի թիվ 10, 10/1, 10Ա, 10Բ, 10Գ, 10Վ, 12, 12Ա և Գ.Նժդեհ փողոցի թիվ 58 շենքերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ավելին, ենթակապալառու 'Ռուբիկ և Իշխան' ընկերությունն արդեն սկսել է բակերի ասֆալտապատումը: Ասել է թե` եթե եղանակային պայմանները չխանգարեն, առաջիկա օրերին թե տարածքը կբարեկարգվի և թե նրա բնակիչները կունենան կայուն ջրամատակարարում:

«Երևան Ջուր» ՓԲԸ Հաղորդակցության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը