Լրահոս

19.01.2012 17:14


Ֆարմանյանին ճանաչում են «Օրինաց երկիր» կուսակցության հետ դպրոցներ կատարած այցերից

Ֆարմանյանին ճանաչում են «Օրինաց երկիր» կուսակցության հետ դպրոցներ կատարած այցերից

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը հրաժարվելու է իր պաշտոնից և մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրելու Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ընտրատարածքում։

«7օր»–ը հարցում անցկացրեց վարչական շրջանի մի քանի տասնյակ բնակիչներից՝ պարզելու, թե արդյոք նրանք ճանաչո՞ւմ են Ս. Ֆարմանյանին։ Հարցված բնակիչներից միայն մի քանի հոգի նշեց, որ ծանոթ է այդ անունը։ Նրանք նշեցին, որ Ս. Ֆարմանյանին ճանաչում են «Օրինաց երկիր» կուսակցության հետ իրենց վարչական շրջանի դպրոցներ կատարած այցերից։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը