Ուսումնական հաստատություններն ընտրություններից առաջ իշխող կուսակցության համար կորցնում են իրենց հիմնական նշանակությունը, այն է՝ կրթել երեխաներին և երիտասարդներին, և վերածվում կուսակցությունների քարոզչավայրերի: Այս առումով յուրահատուկ ակտիվություն է դրսևորում Հանրապետական կուսակցությունը, որն այս կամ այն կերպ իր ներկայությունն է ապահովում ինչպես դպրոցներում, այնպես էլ բուհերում: Օրինակ՝ դեռ 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի արդեն նախկին շենքի ճակատին փակցվել էր ՀՀԿ-ի «Քեզ համար, Հայաստա՛ն» կարգախոսով պաստառը, որը մինչ այժմ չի հեռացվել: «Քեզ համար, Հայաստա՛ն» կարգախոսը հիմա էլ ողջունում է այդ նույն շենքում տեղակայված Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանի աշակերտներին: Օրենքով արգելվում է դպրոցներում և բուհերում այս կամ այն կուսակցության քարոզչությունն իրականացնել, սակայն այս փաստը որևէ կերպ չի անհանգստացնում որակյալ ընտրություններ քարոզողներին:
Կրթական հաստատությունների նկատմամբ ՀՀԿ-ի համակրանքն առավել ակնհայտ է դառնում, երբ տեղեկանում ես, թե Գյումրիում գործող դպրոցների տնօրենների քանի տոկոսն է անդամակցում իշխող կուսակցությանը: «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի կողմից անցկացրած ուսումնասիրությունների համաձայն՝ երկրորդ քաղաքի դպրոցների տնօրենների 57, 14 տոկոսը Հանրապետական կուսակցության անդամ է, իսկ երկրորդ տեղում օրինացերկրականներն են: Շատ դժվար կլինի հավատալ, որ կուսակցական տնօրենները, դպրոցները չեն օգտագործվում, ասենք, ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար քվեներ բերելու համար: Իրավիճակն, ըստ էության, չի անհանգստացում մարզի կրթության ոլորտի պատասխանատուներին։
«Վարչությունից մենք այդպիսի վիճակագրություն չունենք, թե որ դպրոցի տնօրենն ինչ կուսակցության անդամ է. դա տնօրենի անձնական քաղաքական համոզմունքն է, և ինքն ազատ է անդամակցելու ցանկացած կուսակցության: Սակայն արգելվում է դպրոցի ներսում թե՛ տնօրենի և թե՛ այլ աշխատողի կողմից քարոզչություն իրականացնել այս կամ այն կուսակցության օգտին: Այնպես որ, մեր դպրոցները քաղաքականացված չեն և պետք է ծառայեն իրենց նպատակին»,- ասել է Շիրակի մարզի կրթության վարչության գլխավոր մասնագետ Ջեմմա Ավետիսյանը: Հավանաբար, «Քեզ համար, Հայաստա՛ն» կարգախոսով երեխաներին ողջունելն այս պարագայում կրթության վարչության կողմից համարվել է ոչ թե քաղաքական, այլ կրթական կարգախոս:
«Քեզ համար, Հայաստա՛ն»-ի դպրոցականներ

Դերենիկ Մալխասյան
Գյումրի