Լրահոս

19.01.2012 15:59


Վաճառվում է Կառավարական մասնաշենքի մի մասը. գնորդը իրանական ընկերություն է

ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել Պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրել Երևանի Ամիրյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող կառավարական թիվ 2 մասնաշենքի  թիվ 1, 2 հասարակական նշանակության 789.4 քմ ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքները վաճառքի ձևով տրամադրել գույքի վարձակալ, իրանական «Մելլաթ բանկ» ընկերությանը:

Գործարքն արժե մոտ 1.5 մլրդ դրամ (մոտ 4 մլն դոլար): Այսպիսով, յուրաքանչյուր քմ–ի արժեքը կառավարության կողմից գնահատվել է մոտ 5000 դոլար:  Գնորդին է անցնում նաև գույքի զբաղեցրած հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:

Կառավարության որոշման մեջ հատուկ նշում կա այն մասին, որ անհրաժեշտություն առաջանալու, ինչպես նաև այդ տարածքը գերակա հանրային շահ ճանաչվելու դեպքում գնորդին ոչ շուտ, քան երեք տարի և ոչ ուշ, քան հինգ տարի ժամկետում կառաջարկվի համարժեք տարածք Երևան քաղաքում:

Կառավարության որոշման մեջ առկա է նաև 2 գաղտնի կետ:

Այս խորագրի վերջին նյութերը