Ինչպե՞ս է լուծվելու 3-րդ աստիճանի վթարային բնակարանների բնակիչներին գույքահարկից ազատելու հարցը
Այսօր գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որը, հեղինակների կարծիքով, մի շարք կրթական կազմակերպությունների հնարավորություն կտա ավելի ակտիվորեն մասնակցել առարկայական մրցույթներին, մրցաշարերին և օլիմպիադաներին։ Նախագծի ընդունման նպատակադրումը համարելով ընդունելի` կառավարությունը դեմ է օրենքի` ներկայացված տեսքով ընդունմանը, բայց և պատրաստակամ` քննարկելու փաստաթղթի լրամշակված տարբերակը։ Բացասական եզրակացություն է ստացել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է գույքահարկի վճարումից ազատել 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչ ֆիզիկական անձանց։ Նախ, 4-րդ աստիճանի վնասվածք ունեցող շինությունների բնակիչներն առանց այդ էլ գույքահարկ չեն վճարում, իսկ 3-րդ աստիճանի վթարային բնակարանների բնակիչներին գույքահարկից ազատելու հարցը կարող են լուծել տեղական իշխանության մարմինները։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Ինչպե՞ս է լուծվելու 3-րդ աստիճանի վթարային բնակարանների բնակիչներին գույքահարկից ազատելու հարցը
Այսօր գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որը, հեղինակների կարծիքով, մի շարք կրթական կազմակերպությունների հնարավորություն կտա ավելի ակտիվորեն մասնակցել առարկայական մրցույթներին, մրցաշարերին և օլիմպիադաներին։ Նախագծի ընդունման նպատակադրումը համարելով ընդունելի` կառավարությունը դեմ է օրենքի` ներկայացված տեսքով ընդունմանը, բայց և պատրաստակամ` քննարկելու փաստաթղթի լրամշակված տարբերակը։ Բացասական եզրակացություն է ստացել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է գույքահարկի վճարումից ազատել 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչ ֆիզիկական անձանց։ Նախ, 4-րդ աստիճանի վնասվածք ունեցող շինությունների բնակիչներն առանց այդ էլ գույքահարկ չեն վճարում, իսկ 3-րդ աստիճանի վթարային բնակարանների բնակիչներին գույքահարկից ազատելու հարցը կարող են լուծել տեղական իշխանության մարմինները։ Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։