Հարցազրույց «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի հետ
-Պարոն Օսկանյան, երեկ կայացավ Սարգսյան-Ալիև հանդիպումը Պրահայում: Արձագանքները բավական լավատեսական են: Թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե՛ Ալիևն ու Սարգսյանը հայտարարել են այն մասին, որ հիմնական սկզբունքերի շուրջ մոտեցրել են դիրքորոշումները: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել է, որ կողմերը համաձայնության են եկել հիմնարար գաղափարների շուրջ, որոնք քննարկելու համար հանդիպել էին: Ինչպե՞ս եք գնահատում այս լավատեսությունը:
-Մեզ համար միշտ եղել է հնարավոր փոխզիջումների սահման, որից այն կողմ հայկական կողմը պատրաստ չէր անցնել: Երբ Ադրբեջանի մոտեցումները չեն տեղավորվել հայկական կողմի համար ընդունելի այդ շրջանակներում, համաձայնություն չի եղել:
Այժմ ինչի՞ շնորհիվ է, որ խոսվում է համաձայնության մասին, արդյո՞ք Ադրբեջանն է իջեցրել իր նշաձողը, թե՞ Հայաստանը՝ հավանաբար պարզ կդառանա երբ այդ համաձայնության մանրամասները հրապարակվեն:
Խնդիրն այն է, որ հայ-թուրքական հարցերի հանգուցալուծումը ուղղակիորեն կապված է Ղարաբաղի հարցում Ադրբեջանի համար ընդունելի շոշափելի արդյունքներից: Հուսով եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում հաջողության հասնելու ցանկությունից դրդված՝ հայկական կողմը չի գնա այնպիսի զիջումների, որոնք չեն բխում մեր շահերից:
-Օրերս Արցախ Ձեր կատարած այցի ընթացքում դուք խոսել եք այն մտահոգությունների մասին, որ ունեք հայ-թուրքական վերջին զարգացումների հետ կապված: Մասնավորապես այն մասին, որ Թուրքիան մեր թույլտվությամբ դերակատար է դարձել Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Արդյո՞ք նույն մտահոգությունները կան Արցախում:
-Մտահոգությունները կան, և դրանց ականատես եմ եղել Ղարաբաղում ունեցած իմ հանդիպումների ընթացքում: Ընդ որում, վստահ եմ, որ մտահոգության ու անվստահության պատճառը ոչ միայն ինֆորմացիայի պակասն է, այլև օբյեկտիվ իրականությունը, տարրական հաշվարկը, որ հայ-թուրքական այս գործընթացն ի վերջո իսկապես հանգեցնում է Ղարաբաղի խնդրի զուգահեռմանը և կապակցմանն այդ գործընթացին, որը, ինչպես բոլորն են հասկանում, չի կարող ի նպաստ մեզ աշխատել: Այս գործընթացներն, իրոք, մտահոգում են Ղարաբաղի ժողովրդին:
-Հաճախ ասում են, որ կողքից, երբ իշխանության մեջ չես՝ հեշտ է դատողություններ անելը: Մինչդեռ երկրի իշխանությունը ստիպված է հաշվի նստել որոշ իրողությունների, կամ ճնշումների հետ: Այդ տեսանկյունից Ձեր կարծիքով Թուրքիայի այս ներգրավվածությունը մե՞ր դիվանագիտական բացթողումն է, թե՞ այլ հանգամանքներ կան:
-Դիվանագիտությունն ունի երկու զուգահեռ խնդիր: Առաջինը՝ հասնել քո առաջ դրված նպատակին, երկրորդ՝ այդ խնդրին հասնելու ճանապարհի ցանկացած հատվածում գտնվել, դիվանագիտական տեսանկյունից, բարենպաստ պայմաններում: Վերջնական նպատակին հնարավոր է տարիներով չհասնել, և այդ առումով, գուցե շատ երկար գործընթացի ցանկացած պահին շահեկան դիրքերում գտնվելը՝ երբեմն նպատակից պակաս կարևոր չէ:
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նախորդ 10 տարիներին նպատակը հստակ էր: Ինչպես ասացի, կար հնարավոր փոխզիջումների սահման, որից անդին հայկական կողմը պատրաստ չէր անցնել: Եվ այս 10-ամյա գործընթացում, թե՛ «ընդհանուր պետության» գաղափարի առաջադրման ընթացքում, թե՛ «քիվեսթյան» գործընթացի ժամանակ, թե՛ դրան հաջորդած «պրահյան» գործընթացի ժամանակ միշտ էլ հայկական կողմը եղել է շահեկան դիրքերում՝ առիթ չստեղծելով ճնշումների համար: Նույնը եղել է նաև հայ-թուրքական հարաբերությունների մասով:
Այսօր իրավիճակն այլ է: Եվ՛ հայ-թուրքական հարաբերությունների և՛ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացներում, այս պահի դրությամբ, Հայաստանը շահեկան վիճակում չէ:
-Ի՞նչ լուծումներ կան՝ հայ-թուրքականի մասով մեզ համար ոչ ցանկալի գործընթացները կասեցնելու համար։ Իշխանական կոալիցիայից դուրս գալու ՀՅԴ-ի քայլն ինչպե՞ս կմեկնաբանեիք այս ենթատեքստում։
-Իրավիճակն այնքան է խորացել, որ այն շտկելը բավական բարդ է լինելու:
Ես կարծում եմ, որ նախ՝ սահմանի բացման խնդիրը պետք է դարձնել երկկողմ ճանապարհ: Թեև սահմանը փակել է Թուրքիան, հիմա արդեն Հայաստանն էլ պետք է հայտարարի, որ պետք է իր համաձայնությունը տա սահմանի բացման համար: Այդպիսով Հայաստանը նույնպես լծակ կունենա այս գործընթացում:
Հայաստանը, պետք է հստակ, հնարավորինս կարճ ժամկետ պահանջի սահմանի բացման համար կամ հայտարարի բանակցությունները դադարեցնելու մասին: Եվ վերջապես, հայկական կողմը պետք է հնարավորինս արագ հրապարակայնացնի թե՛ ճանապարհային քարտեզի բովանդակությունը, թե՛ դրանից բխող բոլոր հնարավոր համաձայնությունները, քանի որ գործընթացի հրապարակայնությունը Թուրքիան մինչ այժմ լավագույնս շահարկել է հոգուտ իրեն: Ընդ որում, հայկական կողմը պետք է հստակ բացատրի, թե համաձայնության կետերից յուրաքանչյուրի տակ ինքն ինչ է հասկանում:
Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա, իմ համոզմամբ, դաշնակցությունը առավել արդյունավետ կարող է գործել հենց ընդդիմադիր դաշտում: Վստահ եմ, որ ապրիլի 22-ի հայտարարությունից հետո դաշնակցությունը այլ ընտրություն չուներ: Ես այդ օրերին գտնվում էի Բեյրութում, որտեղ տեղի ունեցածի առիթով խիստ վրդովմունք կար: Նույն հիասթափությունը նաև Հայաստանում էր: Այդ տեսանկյունից, թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում իր համակիրներին դաշնակցությունը կարծում եմ, պարտավոր էր ցույց տալ, որ իր սկզբունքներից չի հրաժարվել:
-Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ բացառությամբ Ցեղասպանության ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծումից, ինքը պատրաստ է աջակցել իշխանությունների բոլոր դրական քայլերին։ Չե՞ք կարծում, որ սա ներքաղաքական առումով նոր իրավիճակ է ստեղծում, քանի որ ընդդիմությունը, Հայաստանի համար կարևորագույն հարցի շուրջ, ըստ էության, իշխանության հետ առարկություններ չունի։
-Հայաստանի բոլոր իշխանությունները ձգտել են նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Բայց դա չպետք է լինի ցանկացած գնով: Ընդ որում խնդիրը միայն Ցեղասպանության հարցը չէ, այլև մեր պատմական իրավունքները և Ղարաբաղի խնդիրը: Ամենամեծ վտանգն այն է, որ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց Թուրքիան, առանց մեր մասնակցության, ձեռքբերի ղարաբաղյան կարգավորման հարցում որոշիչ դերակատարում և որոշակի պայմանավորվածություններ: Այսօր Թուրքիան արդեն իրեն իրավունք է վերապահում միջնորդի դեր ստանձնելու այդ հարցում։ Ընդ որում, դեռևս փակ սահմանների պայմաններում:
-Ներքաղաքական որոշ խնդիրների մասին: Երևանի ընտրություններում ինչպիսի՞ պատկեր եք կանխատեսում, և հնարավոր է արդյո՞ք այնպիսի լարվածություն, ինչպիսին մենք ունեցանք նախագահական ընտրությունների ժամանակ։
-Հնարավոր է ամեն ինչ: Բայց ցանկալի է, որ այս, ըստ էության, աննախադեպ ընտրությունները (քանի որ Երևանն առաջին անգամ է ընտրովի կառավարման համակարգ ձևավորելու), վերջապես նախադեպ լինեն այնպիսի ընտրությունների, որոնց արդյունքերը չվիճարկվեն փողոցում, ինչպես տեղի է ունեցել բոլոր նախորդ ընտրությունների ընթացքում: Սա իշխանությունների համար փայլուն հնարավորություն է՝ ընտրական ինստիտուտի հանդեպ հիմնովին խարխլված հավատը վերականգնելու համար: Առանց դրա երկիրը չունի ապագա:
-Ի դեպ, ընտրությունների մասին: Մարտի մեկին Ձեր հրավիրած ասուլիսի մասին՝ ժամանակ առ ժամանակ հիշում է թե՛ տերպետրոսյանական ընդդիմությունը, թե՛ իշխանության ներկայացուցիչները: Ինչու՞ հրավիրեցիք այդ ասուլիսը:
-Իհարկե, կարելի էր շատերի նման լռել, պատսպարվել սեփական կաբինետում՝ սպասելով, թե իրադարձություններն ինչպե՞ս կզարգանան և, ըստ այդմ, կողմնորոշվել, թե ի՞նչ վարքագիծ դրսևորել հետագայում:
Բայց նման ծանր օրերին՝ լռության հետևում պատասխանատվությունից պատսպարվելը, կարծում եմ, հարիր չէ պետական գործչին: Ես համաձայնեցի անցկացնել այդ ասուլիսը, որովհետև իրավիճակի հետագա սրացումից խուսափելու շանս էի տեսնում: Ավելին, ես կարծում եմ, որ այդ օրը հանրությանը պետք է դիմեր ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա՝ ով պատասխանատվություն էր զգում իր երկրի ու ժողովրդի հանդեպ: Այդ օրվա իմ ասուլիսի տեսագրությունը տեղադրված է youtube կայքում և այսօր, ավելի սթափ հայացքով, ցանկացողները կարող են դիտել այն ու եզրակացություններ անել: Ես, առնվազն, կարող եմ ասել, որ արել եմ այն ամենն, ինչ կարող էր անել արտաքին գործերի նախարարը՝ տեղի ունեցածը կանխելու համար: Հուսով եմ, որ այդ ասուլիսը շահարկողները կամ նրանց խոսնակները կարող են ասել նույնն իրենց մասին:
-Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, դա Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության շարունակությունն է։ Եթե ոչ, ապա կարո՞ղ եք նշել առնվազն երեք հիմնական տարբերությունները։
-Եթե խոսքն արտաքին քաղաքականության մասին է, ապա ցանկացած իշխանության փոփոխությանը հետևում են այս ոլորտում թե՛ փոփոխություններ, թե՛ որոշ շարունակականություն: Նախորդ 10 տարիներին եղել է մի քանի հստակ ուղղություն: Դա փոխլրացման քաղաքականությունն էր, շեշտադրումը բազմակողմ դիվանագիտության վրա, եվրոպական ինտեգրացիային վճռականորեն հետամուտ լինելը, հայ-թուրքական հարաբերությունների հարցում նոր մոտեցումը, և, որ ամենատեսանելին էր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում տարբերվող ռազմավարությունը:
Այսօր ես մեր արտաքին քաղաքականության մեջ չեմ տեսնում նման հրապարակայնություն և հստակություն: Դիվանագիտությունը չի կարող համր լինել: Այսօր մի քանի կարևոր հարցերի շուրջ կոնցեպտուալ մոտեցումների բացակայություն է նկատվում: Խոսքը ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կամ ղարաբաղյան խնդրի մասին է: Քաղաքական հստակ մոտեցումների բացակայության վառ դրսևորում էր Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել-չմասնակցելու խնդիրը: Տպավորություն կա, որ առաջին քայլից հետո՝ հետագա քայլերի մասին չի մտածվում: Նախ հայտարարվում է զորավարժություններին մասնակցելու մասին, ինչը վրդովվեցնում է Ռուսաստանին: Այնուհետև, տուրք տալով Ռուսաստանի ճնշմանը, հայտարարվում է չմասնակցելու մասին, ըստ էության, վտանգելով ՆԱՏՕ-ի հետ մինչ այժմ մեր ունեցած բարձր մակարդակի հարաբերությունները: Արդյունքում մենք կորցնում ենք թե՛ մեկի, թե՛ մյուսի բարյացակամ վերաբերմունքը: Նման չհաշվարկված քաղաքականությունը կոմպլեմենտարություն է՝ հակառակ կողմից: Երբ մի ուղղությամբ մեր համագործակցությունը մյուսով լրացնելու փոխարեն, մենք կորցնում ենք թե՛ մեկը, թե՛ մյուսը: Կոնցեպտուալ մոտեցումների բացակայությունը դրսևորովում է նաև այլ հարցերում:
-Դուք վերջին շրջանում բավական հաճախ քննադատել եք նաև իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը: Ինչպե՞ս եք այսօր գնահատում տնտեսական իրավիճակը:
-Կառավարության հակաճգնաժամային ծրագիրը, իմ կարծիքով, բավական նպատակային է: Բայց դա առայժմ ցանկալի արդյունք չի տալիս: Արդյունքի հասնելու համար՝ նաև այլ համարձակ քայլեր են անհրաժեշտ: Անհրաժեշտ է թեթևացնել հարկային բեռը, չխեղդել տնտեսության հիմնական շարժիչ ուժը՝ մանր ու միջին բիզնեսը:
Իմ համոզմամբ տնտեսական խնդիրների լուծման հիմնական ռեսուրսը նաև քաղաքական դաշտում է: Հասարակության նման պառակտվածության պայմաններում՝ դժվար է ակնկալել, որ տնտեսական զարգացման ծրագրերն արդյունք կտան: Հասարակություն-իշխանություն խորը անվստահության պայմաններում՝ դժվար է ակնկալել աշխատանքի արդյունավետություն: Այդ պատճառով տնտեսական հարցերի լուծումները՝ նաև քաղաքական հարթակի վրա պետք է փնտրել:
-Բազմիցս խոսել եք այն մասին, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնում եղած տարիներին՝ ներքին խնդիրների շուրջ տարաձայնություններ եք ունեցել, շատ դեպքերում կուլիսների հետևում վեճեր եք ունեցել իշխանությունների հետ: Որո՞նք են եղել այդ տարաձայնությունները և ինչպիսի՞ն եք Դուք տեսնում այն Հայաստանը, որը չհաջողվեց կառուցել անկախությունից ի վեր:
-Ինձ համար ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, խոսքի, մամուլի ազատությունը վերացական գաղափարներ չեն: Ես հավատում եմ, որ դրանք լիովին հասանելի նպատակներ են, որ, ի վերջո, այդ նպատակներին հասնելու կարողությունից է կախված երկրի ապագան: Զարգացման այլ ճանապարհ՝ ռեսուրսներից զուրկ մեր երկիրը պարզապես չունի:
Այդ պատճառով, թե՛ կուլիսների հետևում, թե՛ երբեմն հրապարակայնորեն, իմ անհամաձայնությունը այս ու շատ այլ ներքին խնդիրների հանդեպ բարձրաձայնել եմ, բանավիճել եմ, երբեմն, թեև դրանք բոլորովին իմ ոլորտները չեն եղել։ Կարող եմ ասել, որոշ հարցերում ինչ-որ արդյունքի հասել եմ:
Վարդան Օսկանյան.

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը