Որոշ գյուղական համայնքների հողերի մի մասի կատեգորիան փոխվել է
Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ժամանակ գործադիրը հաստատել է Լոռու մարզի Գոգարանի և Մեծ Պարնիի, Արագածոտնի մարզի Արուճի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները։ Միաժամանակ հողերի մի մասը փոխադրվել է այլ կատեգորիա` համապատասխանաբար գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, անտառտնկումների, հասարակական կառուցապատման, ընդերքօգտագործման, ձկնաբուծարանի, օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման համար։ Համանման նպատակներով փոխվել է Եղվարդի, Իջևանի և Աշտարակի քաղաքային, Կոտայքի մարզի Պռոշյանի,Վայոց ձորի մարզի Սարավանի և Արտավանի, Արագածոտնի մարզի Արագածավանի, Կարբիի և Բազմաղբյուրի, Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդի, Բռնակոթի և Գորայքի, Արարատի մարզի Սիսավանի և Լուսառատի, Լոռու մարզի Շիրակամուտի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը։