Մոտենում են Ազգային ժողովի ընտրությունները, որոնք կայանալու են 2012թ. մայիսի 6–ին։ «7օր»–ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից փորձեց ճշտել, թե երբ են հրապարակվելու ընտրողների ընտրացուցակները։ ԿԸՀ–ից տեղեկացրեցին, որ ընտրողների ռեգիստրը վարում և ցուցակները կազմում է լիազոր մարմինը՝ ոստիկանությունը, իսկ ընտրացուցակները հրապարակվում են քվեարկության օրվանից առաջ՝ երուսուներորդ, քսաներորդ, տասներորդ օրերին և քվեարկության նախորդ օրը։ Իսկ նրանք, ովքեր ուզում են մինչև ընտրացուցակների հրապարակումը իմանալ՝ ընտրողների ցուցակում կա՞ն, ո՞ր ընտրատեղամասում են կատարելու իրենց ընտրությունը, կարող են այցելել «elections.am» կայք և ՀՀ ընտրողների ռեգիստրի բաժնում փնտրել իրենց անունը։
Հիշեցնենք, որ 2007թ. մայիսի 12–ի ԱԺ ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 319 հազ. 722, իսկ ընտրություններին մասնակցել է ընդհանուր ընտրողների մոտ 60%–ը՝ 1 մլն 391 հազ. 540 մարդ։
Վերջին համապետական՝ 2008թ. փետրվարի 19–ի նախագահական ընտրություններին մասնակցել է 1 մլն 671 հազ. 027 ընտրող։ Ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ կայքում տեղադրված չէ 2008թ. ընտրողների ընդհանուր թիվը, ԿԸՀ իրավաբանական վարչության բաժնի պետը նշել է, որ ընտրական օրենսգրքի գործող խմբագրությամբ ընտրական հանձնաժողովների անդամներից չի պահանջվել նշել ընտրողների ընդհանուր թիվը։
Ե՞րբ կհրապարակվեն ԱԺ ընտրությունների ցուցակները
7or.am