Լրահոս

19.01.2012 11:45


Ե՞րբ կհրապարակվեն ԱԺ ընտրությունների ցուցակները

Ե՞րբ կհրապարակվեն ԱԺ ընտրությունների ցուցակները Մոտենում են Ազգային ժողովի ընտրությունները, որոնք կայանալու են 2012թ. մայիսի 6–ին։ «7օր»–ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից փորձեց ճշտել, թե երբ են հրապարակվելու ընտրացուցակները և ընտրությունների մասնակիցների ցուցակները։ «7օր»–ի զրուցակիցը հայտնել է, որ մինչև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր չստորագրի Ազգային ժողովի ընտրությունների անցկացման մասին, իրենք չեն կարող այդ ուղղությամբ որևէ գործունեություն ծավալել։ Զրուցակցի խոսքերով՝ ընտրողների ցուցակները ոստիկանության մոտ են և ճշտվում են։ Իսկ նրանք, ովքեր ուզում են մինչև ընտրացուցակների հրապարակումը իմանալ՝ ընտրողների ցուցակում կա՞ն, ո՞ր ընտրատեղամասում են կատարելու իրենց ընտրությունը, կարող են այցելել «elections.am» կայք և ՀՀ ընտրողների ռեգիստրի բաժնում փնտրել իրենց անունը։ Հիշեցնենք, որ 2007թ. մայիսի 12–ի ԱԺ ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 319 հազ. 722, իսկ ընտրություններին մասնակցել է ընդհանուր ընտրողների մոտ 60%–ը՝ 1 մլն 391 հազ. 540 մարդ։ Վերջին համապետական՝ 2008թ. փետրվարի 19–ի նախագահական ընտրություններին մասնակցել է 1 մլն 671 հազ. 027 ընտրող։ Ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ կայքում տեղադրված չէ 2008թ. ընտրողների ընդհանուր թիվը, ԿԸՀ իրավաբանական վարչության բաժնի պետը նշել է, որ ընտրական օրենսգրքի գործող խմբագրությամբ ընտրական հանձնաժողովների անդամներից չի պահանջվել նշել ընտրողների ընդհանուր թիվը։ 7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը