Լրահոս

20.11.2010 10:51


ՆԱՏՕ–ն պաշտոնապես ամրագրել է, որ Ռուսաստանի համար այլևս սպառնալիք չէ

Լիսաբոնում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողվի առաջին լիագումար նիստի ժամանակ նոր ռազմավարական սկզբուներ են ընդունվել, որտեղ ասվում է, թե Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ն այլևս սպառնալիք չէ։

Ինչպես հաղորդում է «РИА Новости» գործակալությունը, դաշինքում նման ձևակերպում առաջին անգամ է ամրագրվում։

-ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար ոչ մի սպառնալիք չի ներկայացնում։ Ընդհակառակը, մենք ցանականում ենք երկարատև ռազմավարական համագործակցություն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, և մենք կգործենք համապատսխան ձևով՝ սպասելով Ռուսաստանի փոխադարձ վերաբերմունքին,-ասված է փաստաթղթում։

Հիշեցնենք, որ լիսաբոնյան գագաթնաժողովի նախաշեմին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, թե այս հանդիպման ժամանակ հնարավոր կլինի պաշտոնապես վերջ տալ «սառը պատերազմին» և այն ամրագրել փաստաթղթով։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը