Լրահոս

19.01.2012 10:01


Ձերբակալվել է ՀՀ ԱՆ դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի նախագահը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ ԱՆ միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի նախագահը:

Նա կասկածվում է ՀՀ քր. օր-ի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք կատարելու՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքով՝ շահադիտական դրդումներով առանձնապես խոշոր չափի գումար` 6000 ԱՄՆ դոլար ստանալու դիմաց մեղադրյալ Բ. Ա-ի օգտին կեղծ եզրակացություն տալու մեջ: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը