-Ես իհարկե դեմ կլինեմ տարածքների վերադարձմանը։ Չես գտնի մի զինվորական, որը կհամաձայնվի տարածքների վերադարձման հետ։Մենք դրան հասել ենք, մենք չենք գրավել, այլ ազատագրել ենք մեր տարածքները՝ մենք օկուպանտներ չենք։ Նախագահը զբաղվում է դրանով և կարծում եմ՝ կարող է լավագույն որոշում կայացնել,-պատասխանլով ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված «7 օր»-ի հարցին ՝ ասել է պաշտպանության նախարարի խորհրդական Գուրգեն Դալիբալթայանը։ Նա վստահեցրել է, որ 5 շրջաներից և ոչ մեկը չի տա Ադրբեջանին, եթե ղեկավարությունը քաղաքական որոշում չկայցնի և որոշակի զիջումների չգնա։
-Սերժ Սարգսյանը Ալիևի հետ հանդիպելուց հետո ասել է, որ որևէ նախապայման չկա, և որ իրենք պայմանավորվել են հարգել պայմանավորվածությունները։ Ես կարծում եմ, որ փոխզիջումների հետ կապված որոշում՝ ոչ մի նախագահ չի կայացնի։ Մեզ՝ զինվորականներիս համար, դա սպանության կլինի,- նշել է գեներալ-գնդապետը։
Ղարաբաղյան հարցի լուծումն առանց փողզիջումների՞