Լրահոս

08.05.2009 16:30


Վրեժ Դիլանյան. «Փոխզիջում բառն ինձ համար անհասկանալի և անընդունելի է»

Վրեժ Դիլանյան. «Փոխզիջում բառն ինձ համար անհասկանալի և անընդունելի է»

-Փոխզիջում բառն ինձ համար անհասկանալի և անընդունելի է։ Փոխզիջում կարելի էր անել այն դեպքում, երբ զավթած հողեր լինեին, իսկ մենք ազատագրել ենք մեր հայկակա՛ն հողը,- խոսելով ԼՂ-ի հարցի կարգավորման մասին՝ «Տեսակետ» ակումբում ասել է Շուշիի ազատագրման մասնակից Վրեժ Դիլանյանը։

Նա նշել է նաև, որ հասարակության մոտ մարտական հոգին այսօր հիվանդ է, սակայն, անհրաժեշտության դեպքում, իրենք պատրաստ են կրկին պայքարել ԼՂ-ի ազատագրված տարածքների համար։

-Պատերազմի օրենքն է՝ արյունով վերցրած հողն արյունով են հետ տալիս։ Խնդրեմ, եթե կուզենան արյունով հետ վերցնել, խնդիր չի,- ասել է ազատամարտիկը։

 

Այս խորագրի վերջին նյութերը