Լրահոս

18.01.2012 13:03


Մարզերում բուժաշխատողների կարիք կա, իսկ Երևանում՝ բանվորական աշխատանքի

Մարզերում բուժաշխատողների կարիք կա, իսկ  Երևանում՝ բանվորական աշխատանքի

Զբաղվածության գործակալության պետական ծառայության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասել է, թե 2011թ. վերջի դրությամբ 1405 աշխատատեղ է առկա։

Պահանջարկը Երևանում և մարզերում տարբեր է։ Եթե մարզերում բուժաշխատողների, ուսուցիչների պահանջարկ կա, ապա Երևանում սպասարկման ոլորտի աշխատողների պահանջարկ կա՝ խոհարարներ, մենեջերներ, գանձապահներ և բանվորական աշխատանք կատարողներ՝ հյուսն, ատաղձագործ, հաստոցագործ, վարորդ և այլն,–ասել է նա։

Արտակ Սիմոնյանի խոսքերով՝ մարզերում շուրջ 160 բուժաշխատողի կարիք կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը