Լրահոս

18.01.2012 11:29


«Ռեալ»–«Բարսելոնա» խաղը՝ այսօր

«Ռեալ»–«Բարսելոնա»  խաղը՝ այսօր

Այսօր կեսգիշերն անց՝ ժամը 01։00–ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում Իսպանիայի թագավորական գավաթի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում միմյանց հետ կհանդիպեն աշխարհի ուժեղագույն երկու թիմերը՝ «Ռեալ»–ն ու «Բարսելոնա»–ն։

Մինչ այս փուլը արքայական ակումբը մրցասպարեզից դուրս էր թողել «Մալագա»–ին, իսկ կատալոնական ակումբը՝ «Օսասունա»–ին։ Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ հունվարի 25–ի ուշ երեկոյան։

Վերջին անգամ «Ռեալ»–ն ու «Բարսելոնա»–ն հանդիպել են դեկտեմեբրի 10–ին, կրկին արքայական ակումբի հարկի տակ, որտեղ կատալոնացիներին հաջողվել է 1։3 հաշվով հաղթանակ տոնել։

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության նախորդ մրցաշրջանում այս երկու ակումբները հանդիպել են եզրափակչում, որտեղ լրացուցիչ խաղակեսում Քրիշտիանու Ռոնալդուի խփած միակ գնդակը հաղթանակ պարգևեց «Ռեալ»–ին։

Այս խորագրի վերջին նյութերը