Ռուբեն Մելիքյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
****
Ռուբեն Մելիքյանը ծնվել է 1982 թ. Երևանում:
Գերազանցությամբ ավարտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը, ապա ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա): 2008 թ. վեցամսյա ուսում է ստացել Թաֆթսի համալսարանում` Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում (Թավիտյան հիմնադրամի ծրագիր):
2003 թվականից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:
2006 թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2010 թ.` դոցենտի գիտական կոչում:
2007-2012 թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` նախ, որպես դատավորի խորհրդական, ապա` որպես Դատարանի նախագահի խորհրդական:
Շուրջ երեք տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է:
Անկուսակցական է:
Ռուբեն Մելիքյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
****
Ռուբեն Մելիքյանը ծնվել է 1982 թ. Երևանում: Գերազանցությամբ ավարտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը, ապա ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա): 2008 թ. վեցամսյա ուսում է ստացել Թաֆթսի համալսարանում` Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում (Թավիտյան հիմնադրամի ծրագիր): 2003 թվականից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: 2006 թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2010 թ.` դոցենտի գիտական կոչում: 2007-2012 թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` նախ, որպես դատավորի խորհրդական, ապա` որպես Դատարանի նախագահի խորհրդական: Շուրջ երեք տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է: Անկուսակցական է: