Լրահոս

18.01.2012 11:10


Անհայտ կորածը` ՃՏ պատահարի զոհ

Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվում էր Երևանի Մալաթիա թաղամասի Շահումյանի 6-րդ փողոցի 61 տան բնակիչ, 1978 թվականին ծնված Տիգրան Ջուրյանը, 18-01-2012-1որը հունվարի 12-ին, ժամը 21.30-ի սահմաններում դուրս էր եկել տնից, իր անձնական օգտագործման «ՎԱԶ-2106» մակնիշի 03 SS 938 պետհամարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով մեկնել անհայտ ուղղությամբ և այլևս չէր վերադարձել:
Հունվարի 17-ին, ժամը 13.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին գտնվող «Թեյարան»-ին հարակից ձորում վթարի ենթարկված ավտոմեքենա կա:
Պարզվել է, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող Տիգրան Ջուրյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 26-րդ կմ-ին վթարի էր ենթարկվել և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել էր:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը