Լրահոս

18.01.2012 08:07


Կրակոցներ Արաբկիրում

Հունվարի 17-ին, ժամը 16.50-ին, «Նիկո» ՍՊԸ նախագահը դիմել է ոստիկանության  Արաբկիրի բաժին և հայտնել, որ ժամը 16.30-ի սահմաններում մի քանի երիտասարդներ փորձել են մտնել Տիգրանյան փողոցում գտնվող «Նիկո» կահույքի սրահ, սակայն ինքը թույլ չի տվել, որից հետո երիտասարդները սրահի դիմաց վիճաբանել են իր եղբորորդու հետ, իսկ 10 րոպե անց հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով վնասվել են սրահի պատուհանի ապակիները:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ՊՍՄ» ատրճանակի 5.45 մմ տրամաչափի 4 պարկուճ և 2 գնդակ, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 4 պարկուճ, 9 մմ տրամաչափի գնդակի 1 բեկոր և «Մակարով» ատրճանակի 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ դեպքի վայրից մոտ 70 մ հեռավորության վրա հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի կրակված 4 պարկուճ:
Նույն օրը, ժամը 18.45-ին, ոտքի հրազենային վնասվածքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 23-ամյա Տիգրան Հ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդը վնասվածքն ստացել է «Նիկո» կահույքի սրահի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ արձակված կրակոցներից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը