Լրահոս

18.01.2012 10:41


Ռուբեն Հայրապետյան. «Հրազդան մարզադաշտի հարցը փակված է»

Ռուբեն Հայրապետյան. «Հրազդան մարզադաշտի հարցը փակված է»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական անգամ անդրադարձել է «Հրազդան» մարզադաշտի խնդրին և հայտարարել.

«Ես կարծում եմ, որ «Հրազդան» մարզադաշտի հարցը փակված է: Տաքերն ընկնելուն պես մենք պատրաստվելու ենք վերակառուցել մարզադաշտը և պատրաստել Իտալիայի դեմ խաղին»:

Հայաստան-Իտալիա հանդիպումը տեղի է ունենալու 2012թ. հոկտեմբերի 12-ին:

Ավելի վաղ` «Հրազդան» մարզադաշտի փրկությանը նվիրված ակցիայի ժամանակ, Ռուբեն Հայրապետյանը լրագրողներին հայտնել էր, որ նմանատիպ կառույցի կործանումը չի ներվի սերունդների կողմից և «Հրազդանի» կողքին առևտրի կենտրոն կառուցելու դեպքում այնտեղ միջազգային խաղեր անցկացնել հնարավոր չի լինի.

«Ես ամեն ինչ անելու եմ՝ մինչև էքսկավատորի տակ պառկելը»,–ասել էր ՀՖՖ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը