Լրահոս

18.01.2012 10:25


Անհայտ անձը ծխի գլանակ է նետել Սպիտակ տան տարածք

Անհայտ անձը ծխի գլանակ է նետել Սպիտակ տան տարածք «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը փոխանցում է, որ անհայտ անձը ծխի գլանակ է նետել Սպիտակ տան տարածք։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատահարի ժամանակ այնտեղ չի եղել։ Իր կնոջ հետ Օբաման գտնվել է մոտակա ռեստորաններից մեկում, որտեղ նշել է կնոջ 48-ամյակը։ Վարկած կա, որ կատարվածի մեջ ներգրավված է եղել «Գրավիր Ուոլ–սթրիթը» շարժումը, որն այդ օրը բողոքի մի շարք գործողություններ է իրականացրել մայրաքաղաք Վաշինգտոնում։ Կապիտոլիումի բլրին կալանավորվել է 4 ցուցարար։ Իսկ Սպիտակ տան դիմաց հավաքված ցուցարարների թիվը հասել է մոտ 1,5 հազարի։  

Այս խորագրի վերջին նյութերը